Սպիտակ տունը վստահ է՝ Ուկրաինայում հակամարտությունը կլուծվի
Տեսանյութեր
Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կլուծվի՝ չնայած դրանում կասկածների առկայությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, փոխանցում է Lenta-ն:
Լևիտի խոսքով՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անցյալ շաբաթ հանդիպել են Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կարգավորման նոր ծրագիրը:
«ԱՄՆ-ն հավասարապես համագործակցել Է ՌԴ-ի և Ուկրաինայի հետ նոր խաղաղ պլանի մշակման հարցում», - ընդգծել է մամուլի քարտուղարը: Լևիտը մանրամասնել է, որ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը լավատեսորեն է տրամադրված նոյեմբերի 20-ին Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան