Զելենսկին արձագանքել է Ուկրաինայի համար խաղաղության ծրագրին
Աշխարհ
Կիևը լայնածավալ հայտարարություններ չի անի, փոխարենը կկենտրոնանա Վաշինգտոնի և նրա եվրոպացի գործընկերների հետ խաղաղության ծրագրի վրա աշխատելու վրա: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։
Նա ընդգծել է, որ լուրջ զրույց է ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Զելենսկու խոսքով՝ Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ այնպիսի պայմաններով, որոնք հարգում են երկրի անկախությունը, ինքնիշխանությունը և արժանապատվությունը: Նախագահը հավելել է, որ Վաշինգտոնին ներկայացրել է Կիևի համար կարևոր հարցերը։
Զելենսկին ասել է, որ ակտիվորեն բանակցություններ է վարում նաև եվրոպացի առաջնորդների հետ՝ հիշատակելով Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ վերջերս տեղի ունեցած զրույցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շարունակական շփումները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան