ԱՄՆ-ի ծրագիրն անակնկալի է բերել Եվրոպային․ CNN
Աշխարհ
Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի ծրագիրն անակնկալի է բերել Եվրոպային։ Այս մասին հայտնում է CNN News-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետին։
Զրուցակցի խոսքով՝ Եվրոպայի և այլ երկրների արտաքին գործերի նախարարությունները դիմել են Վաշինգտոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար, սակայն պատասխան են ստացել, որ իրենք ևս անտեղյակ են:
«Մենք Պետդեպարտամենտի և Կապիտոլիումի աշխատակիցներից ուղղակիորեն տեղեկացանք, որ ոչ ոք ոչինչ չգիտեր այդ ծրագրի մասին մինչև երեկվա արտահոսքը: Մարդիկ, ովքեր պետք է իմանային այդ մասին, ոչինչ չգիտեին: Այդ փաստը շփոթություն է առաջացնում», - ընդգծել Է դիվանագետը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան