Զելենսկու կուսակցությունում ապստամբությունը նոր փուլ է մտել
Աշխարհ
Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության Գերագույն Ռադայի պատգամավորները շարունակել են իրենց ապստամբությունը Ուկրաինայի նախագահ և կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկու դեմ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն։
Նրա խոսքով՝ ապստամբությունն այժմ նոր փուլ է մտել. պատգամավորները սպասում են, որ պետության ղեկավարը կմաքրի նախագահական գրասենյակը։ Եթե դա տեղի չունենա, կուսակցության անդամները պլանավորում են «հակագրոհի» դիմել։
«Ժողովրդի ծառայի ներսում ապստամբությունը շարունակվում է։ Պարզապես այն անցել է այլ մոդելի՝ լուռ մոդելի։ Շատերը սպասում են, որ Զելենսկին հաջորդ շաբաթ կկայացնի կադրային որոշումներ և կմաքրի թիմը։ Եթե դա տեղի չունենա, նրանք կանցնեն հակահարձակման», - գրել է Գոնչարենկոն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան