Պուտինը համաձայնել է Թրամփի առաջարկներին՝ Ուկրաինայի վերաբերյալ
Աշխարհ
Ռուսաստանը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման առաջարկների հետ , հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերը մեջբերված են Կրեմլի կայքում։
«Նախագահ Թրամփի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղության ծրագիրը քննարկվել է Ալյասկայում կայացած հանդիպումից առաջ ։ Եվ այս նախնական քննարկման ընթացքում ամերիկյան կողմը խնդրել է մեզ որոշակի փոխզիջումների գնալ», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ամերիկացիները խնդրել են Մոսկվային «ճկունություն ցուցաբերել»։
«Մենք հաստատեցինք, որ մեր կողմից որոշակի դժվարին հարցերի և դժվարություններին չնայած, այնուամենայնիվ, համաձայն ենք այս առաջարկների հետ», - հավելել է Ռուսաստանի առաջնորդը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան