Մադուրոն Միացյալ Նահանգներից հնարավոր սպառնալիքի պատճառով` ուժեղացրել է անձնական անվտանգության միջոցառումները
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուժեղացրել է իր անձնական անվտանգության միջոցառումները՝ Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական ներկայության աճի մասին լուրերի ֆոնին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Լրագրողների խոսքով՝ Մադուրոն վերջերս իր հրապարակային ելույթները կազմակերպել է կրճատված և չհայտարարված ժամանակացույցով։ Երկրի ղեկավարությունը այլևս չի մասնակցում դրանց՝ «կառավարության պաշտոնյաների համար կոլեկտիվ սպառնալիքից» խուսափելու համար։
Ինչպես FT-ին ասել է վենեսուելական ռազմական վերլուծաբան Խոսե Գարսիան, նախագահը նաև ապահովում է, որ իր ելույթներին մասնակցեն հարյուրավոր մարդիկ, «որպեսզի ԱՄՆ-ն չհարձակվի` առանց նախապես մի քանի մարդու հարվածելու»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն