Ռուսաստանն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղակայված Patriot-ներին
Մերձավոր Արևելք
Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող բախումներին, նշել է, որ սիրիական հակամարտության հարցում օտարերկրյա ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների Մերձավորարևելյան ողջ տարածաշրջանի համար: Այս մասին գրում է BBC-ն:
Ընդ որում, ռուս զինվորականներն ուշադիր հետևում են, թե ինչպես են օգտագործվելու Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանակից գյուղերում տեղակայված Patriot զենիթա-հրթիռային համակարգերը:
Ցանկացած տիպի զենքի առկայություն պայթյունավտանգ շրջաններում մեծացնում է ռիսկի գործոնը, նշել է գեներալ-գնդապետը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ