Ռուսաստանում ներգաղթյալների համար կարող են նոր սահմանափակումներ գործել
Աշխարհ
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) Պետդումայում ներկայացրել է ներգաղթյալներին պնևմատիկ և էլեկտրաշոկային զենքերի վաճառքն արգելող օրինագիծ, հաղորդում է Gazeta.Ru-ն՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս արդեն իսկ տխուր վիճակագրությունը շարունակի աճել։ (...) Սա հետևողական քայլ է, որն ուղղված է ազգային անվտանգության ամրապնդմանը և Ռուսաստանի քաղաքացիներին միգրանտների անօրինականությունից պաշտպանելուն», - ասել է ԼԴԿ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։
ԼԴԿ-ն առաջարկել է արգելել միգրանտներին պնևմատիկ, էլեկտրաշոկային զենքեր, գազային ու այլ սփրեյներ գնելն առանց լիցենզիայի, քանի որ այս հնարավորությունը պահպանվում է գործող օրենսդրության համաձայն։ ՌԴ քաղաքացիները կարող են գնել այս ապրանքները միայն այն դեպքում, եթե նրանք առնվազն 18 տարեկան են։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը