Ռուբիոն և Ուիթքոֆը Ժնևում են՝ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը քննարկելու համար
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը Ժնևում են՝ ուկրաինական պատվիրակության հետ խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
«Մենք հույս ունենք համաձայնության գալ վերջնական տարբերակի շուրջ՝ մշակելու համար գործարք, որն օգտակար կլինի նրանց (Ուկրաինային)», - ասել է պաշտոնյան։
«Ոչ մի համաձայնություն չի լինի, մինչև երկու նախագահները չհանդիպեն», - ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով Թրամփին և Զելենսկուն։
Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցությունները կշարունակվեն ամբողջ օրը Ժնևում, դրանից առաջ մի քանի կոորդինացիոն հանդիպումներ են տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ Ռուբիոյի՝ Ժնև մեկնելու նախօրեին Թրամփը հայտարարել է, որ իր ծրագիրը վերջնական չէ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)