Ռուբիոն նշել է Ուկրաինայի կարգավորման պլանի կարևոր քայլը
Աշխարհ
Ուկրաինայի կարգավորման պլանի հաստատման համար անհրաժեշտ է Ռուսաստանի համաձայնությունը։ Այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է Lenta-ն։
«Ակնհայտ է, որ ռուսներն այստեղ ձայնի իրավունք ունեն, այնպես չէ», - պատասխանել է նա լրագրողի համապատասխան հարցին: Ռուբիոն նշել է, որ ներկայումս Նահանգները մշակում են ուկրաինական կողմի հետ պայմանավորվածությունները, որից հետո փաստաթուղթը կփոխանցվի Ռուսաստանին:
«Մոսկվան պետք է համաձայնություն տա դրան», - ասել է պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն սկսել է հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը փոխանցվել է գրավոր և բանավոր:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան