Արևմուտքում քննադատել են Ուկրաինայի վերաբերյալ Եվրամիության ծրագիրը
Աշխարհ
Ուկրաինայի վերաբերյալ Եվրամիության ծրագիրը, որը ներկայացրել է եվրոդիպլոմատիայի ղեկավար Կայա Կալասը, կհանգեցնի իրավիճակի հետագա սրմանը։ Այս մասին գրել է Responsible Statecraft հրատարակությունը։
«Սա կեղծավորություն է, որը գործնականում նշանակում է ձգձգված հակամարտություն, Ուկրաինայի կործանման շարունակություն և պատերազմի էսկալացիայի ու Եվրոպա անցման աճող ռիսկեր», - վրդովվել են նյութի հեղինակները:
Ինչպես ասվում է հոդվածում, Կալասի ռազմավարության մեջ ոչ մի ակնարկ չկա հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ձգտման մասին, ոչ էլ պատկերացում Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետության մասին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան