Ուկրաինայում հայտարարել են, որ Թրամփի խաղաղության ծրագիրը կհարմարեցնեն իրենց օգտին
Աշխարհ
Ժնևում ԱՄՆ-ի հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ուկրաինական պատվիրակությունը կարողացել է փոփոխություններ կատարել խաղաղության ծրագրի Կիևի համար անհարմար կետերի մեծ մասում, հաղորդում է РБК Украина-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ պատվիրակություններին «հաջողվել է համաձայնության գալ ԱՄՆ ծրագրի դրույթների մեծ մասի շուրջ և փոփոխություններ կատարել վիճելի կետերի զգալի մասում»։
Կողմերը համաձայնության են եկել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության, բանտարկյալների փոխանակման և դատապարտյալների վերադարձի ձևաչափի վերաբերյալ դիրքորոշումների շուրջ։ Առավել հրատապ հարցերը, ինչպես սպասվում է, կքննարկեն նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հնարավոր հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան