Ինչ-որ լավ բան է կատարվում․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում «ինչ-որ լավ բան է կատարվում»: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում մեծ առաջընթաց գրանցվի։ Մի հավատացեք, քանի դեռ չեք տեսել, բայց միգուցե ինչ-որ լավ բան է կատարվում», - հայտնել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը