Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն Ուկրաինային կոչ է արել ընդունել Թրամփի խաղաղության ծրագիրը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագիրը կօգնի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր X սոցիալական ցանցի էջում։
«28 կետանոց խաղաղության ծրագիրը կարևոր հնարավորություն է Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու համար, և յուրաքանչյուր եվրոպացի քաղաքական գործիչ պարտավոր է լիովին և անվերապահորեն աջակցել այս ծրագրին», - գրել է դիվանագետը։
Նոյեմբերի 20-ին ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը։ Financial Times-ի տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են փաստաթուղթը և այն անընդունելի են համարում առանց փոփոխությունների՝ չնայած Վաշինգտոնը ակնկալում է, որ Զելենսկին այն կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը։ Ծրագիրը ներառում է Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին միանալուց՝ նոր սահմաններ, բուֆերային գոտի, Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումներ և սառեցված ռուսական ակտիվների օգտագործում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան