Ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանվել Կորեայի ափերի մոտ
Աշխարհ
Ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքը, որը նախկինում տեղակայված էր Հարավային Կորեայի Գունսան քաղաքում գտնվող ԱՄՆ ավիաբազայում, վթարի է ենթարկվել ծովում՝ առաքելության ժամանակ, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը ՝ հղում անելով ԱՄՆ ռազմական պաշտոնյաներին։
Գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը ջուրն է ընկել երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 4:30-ին՝ Ջոլլաբուկ-դո նահանգի Գունսան քաղաքի մոտակայքում գտնվող Մալդորի փոքրիկ կղզու մոտ։ Վթարի ճշգրիտ պատճառը դեռևս անհայտ է։
«MQ-9 Reaper-ը միջադեպ է ունեցել առաքելության ժամանակ», - հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերից ստացված տեղեկատվությանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան