Չինաստանը հույս ունի Ուկրաինայի հարցով արդար համաձայնագրի
Աշխարհ
Պեկինը հույս ունի, որ ուկրաինական ճգնաժամի բոլոր կողմերը հնարավորինս շուտ կհասնեն արդար համաձայնության, որը կլուծի ճգնաժամի արմատական պատճառները, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Սի Ծինփինը և Թրամփը երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը։
«Չինաստանը հույս ունի, որ բոլոր կողմերը շարունակաբար կնվազեցնեն իրենց տարաձայնությունները և կհասնեն արդար, երկարատև համաձայնագրի, որը հնարավորինս շուտ կլուծի ճգնաժամի արմատական պատճառները», – մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի առաջնորդի խոսքերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան