Զելենսկու շրջապատը խորհուրդ է տալիս նրան չմեկնել ԱՄՆ․ FT
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկու շրջապատը նրան զգուշացնում է խուսափել Վաշինգտոն այցելելուց՝ վախենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոր վեճից, որը կարող է խափանել ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունները, հաղորդում է Financial Times-ը։
Քննարկվել է, թե արդյոք Թրամփը կհանդիպի Զելենսկու հետ Վաշինգտոնում այս շաբաթ՝ գործարքը ամրապնդելու նպատակով։ Սակայն Զելենսկու շրջապատի որոշ անձինք խորհուրդ են տվել նրան մնալ Կիևում, որպեսզի խուսափի Թրամփի հետ հերթական վեճից», - նշվում է հոդվածում։
Մեկ օր առաջ CBS-ը հայտնել էր, որ Զելենսկին կարող է այս շաբաթ մեկնել Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու և Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը քննարկելու համար: Հղում անելով Սպիտակ տան աղբյուրին՝ ուկրաինական «Public» հեռուստաալիքը երկուշաբթի օրը հայտնել էր, որ այս շաբաթ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպում նախատեսված չէ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան