ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ չնայած ԱՄՆ ջանքերին
Աշխարհ
Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և աջակցել Ուկրաինային, չնայած վերջին օրերին ԱՄՆ-ի խաղաղության ջանքերի ակտիվացմանը: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը:
«Ես ողջունում եմ բոլոր նախաձեռնությունները, որոնք մեզ մոտեցնում են Ուկրաինայում հրադադարի և երկարաժամկետ խաղաղության։ Վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի կողմից ճգնաժամը լուծելու համար դիվանագիտական նոր թափ է ի հայտ եկել», - գրել է նա X-ում։ Այնուամենայնիվ, ըստ Շտոքերի, ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա «բոլոր մակարդակներում»։
Կանցլերը հավելել է, որ «կասկած չկա՝ Ուկրաինայի և Եվրամիության ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը բանակցությունների սեղանի շուրջ անհրաժեշտ է, երբ խոսքը վերաբերում է եվրոպական]մայրցամաքի անվտանգությանը»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան