Մոսկվայում 16–ամյա ադրբեջանցին դանակահարել է անվտանգության աշխատակցի և ոստիկանի (տեսանյութ)
ԱշխարհՕրեխովի բուլվարի առևտրի կենտրոնում 16–ամյա ուսանողը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա, այն բանից հետո, երբ նրան խանգարել են երեկոյան նամազ կատարել: Կոնֆլիկտը սկսվել է, երբ անվտանգության երկու աշխատակիցներ խնդրել են երիտասարդին դադարեցնել կրոնական ծեսը մարդաշատ վայրում, որից հետո նա հարձակվել է նրանցից մեկի վրա։ Այս մասին հաղորդում է MK․ru–ն։
Հաղորդագրությունում նշվում է, որ ուսանողը երկու անգամ դանակահարել է անվտանգության աշխատակցին և փախել դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ձերբակալվել է «Դոմոդեդովսկայա» մետրոյի կայարանի մոտ: Նա դիմադրել է ձերբակալության ժամանակ՝ դանակով հարվածելով ոստիկանության 27-ամյա ավագ լեյտենանտին։
Անվտանգության վիրավոր աշխատակիցը, որը ստացել է ոչ թափանցող վերք, հոսպիտալացվել է: Հաղորդագրությունում նշվում է, որ ձերբակալվածը ազգությամբ ադրբեջանցի է, որը վերջերս է տեղափոխվել Մոսկվա: Նա քոլեջի առաջին կուրսի ուսանող է:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան