Կենտրոնական բանկի նախագահն ընդունել է «Ռոսսելխոզ» բանկի պատվիրակությանը
Աշխարհ
Հունվարի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ռուսական «Ռոսսելխոզ» բանկի պատվիրակությանը՝ բանկի վարչության նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ֆինանսական ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների արդի մակարդակը: Նա նշել է, որ ռուսական բանկային եւ ապահովագրական շուկայի առաջատար դիրքեր գրավող ընկերություններն արդեն ներկայացված են հայկական շուկայում և ծավալում են արդյունավետ գործունեություն:
Հյուրերի խնդրանքով ԿԲ նախագահը ներկայացրել է Հայաստանի բանկային համակարգի հիմնական ցուցանիշները, օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները:
«Ռոսսելխոզ» բանկի նախագահ Դմիտրի Պատրուշևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել բանկի գործունեության հիմնական ուղղությունները: Նա նշել է, որ բանկը հետաքրքրված է Հայաստանի ֆինանսական շուկայում ներկայացված լինելու և գործունեություն ծավալելու՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորում իրականացնելու հարցում:
ԿԲ նախագահը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս գյուղատնտեսության զարգացմանը: Այդ առումով «Ռոսսելխոզբանկի» պես մասնագիտացված կառույցի ներկայությունը հայկական շուկայում կարող է լուրջ խթան հանդիսանալ ոլորտի զարգացման համար:
Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի