ՆԱՏՕ-ն պետք է արագացնի իր արևելյան թևի պաշտպանությունը ԱԹՍ-ներից․ Լեհաստանի ՊՆ
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) պետք է արագացնի իր արևելյան թևի՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունն ամրապնդելու ջանքերը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ այն ֆոնին, որ Ռումինիան կրկին օդ է բարձրացրել կործանիչներ՝ ենթադրաբար իր օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
««Արևելյան պահապան» գործողությունը պահանջում է ամրացումներ։ Եթե այս խախտումը Ռումինիայում այսօր հաստատվի, դա նույնպես եզրակացություն կլինի», - ասել է նա:
Bloomberg-ը նոյեմբերի սկզբին հայտնել էր, որ Լեհաստանը մտադիր է ստեղծել իր սեփական «անօդաչու թռչող սարքերի պատը»՝ առանց սպասելու ԵՄ մակարդակով նմանատիպ նախաձեռնության իրականացմանը:
Լեհաստանի կառավարությունը նպատակ ունի նախաձեռնությունը իրականացնել իր հայտարարությունից հետո երեք ամսվա ընթացքում: Անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգը նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան