Երմակը մերժել է ԱՄՆ-ի 28 կետանոց ծրագիրը
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած՝ իրավիճակի կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիրը։
«Ես առաջարկում եմ մոռանալ այդ 28 կետերի մասին։ Կյանքը այնքան արագ է փոխվում, որ այժմ, կարծում եմ, այն արդեն անցյալում է»,- ասել է Երմակը Axios պորտալին՝ այդ ծրագիրը անվանելով «անընդունելի»։
Axios-ը, հղում անելով Երմակին, պնդում է, որ թարմացված նախագծում ներառված հիմնական հարցերից մեկը ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների կողմից ենթադրաբար Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքներն էին։ Երմակը նշել է, որ պլանի համաձայն՝ երաշխիքները կլինեն «իրավաբանորեն պարտադիր»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը