Թրամփը նշել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպման պայմանը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս և ուկրաինացի գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հույս է հայտնել, սակայն պարզաբանել է, որ դա տեղի կունենա միայն մեկ պայմանի դեպքում։ Պետության ղեկավարը այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ Պուտինի և Զելենսկու հետ կհանդիպի միայն այն ժամանակ, երբ հակամարտության կարգավորման համաձայնագիրը վերջնական լինի կամ գտնվի իր վերջնական փուլում։
Թրամփը նշել է, որ ամերիկյան կողմը վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել հակամարտության կարգավորման գործում։ Նա նշել է, որ իր առաջարկած խաղաղության ծրագիրը վերջնականապես հաստատվել է, և մնացել են միայն մի քանի չլուծված հարցեր։ Նա չի մանրամասնել, թե որոնք են դրանք։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան