Մակրոնը հանդես է եկել Ռուսաստանի մասին հայտարարությամբ
Աշխարհ
Եվրամիության պետությունները ծրագրում են մոտ ժամանակներս որոշում ընդունել Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդի ելույթը հեռարձակվել Է Ելիսեյան պալատի կողմից X սոցիալական ցանցում:
«Առաջիկա օրերին մենք կավարտենք աշխատանքը և որոշում կկայացնենք ակտիվների վերաբերյալ՝ համաձայնեցնելով այն բոլոր ներգրավված եվրոպական երկրների և, իհարկե, Եվրամիության և Եվրահանձնաժողովի հետ», - հայտարարել է նախագահը:
Մակրոնի կարծիքով՝ այս որոշումն Ուկրաինային հստակ հեռանկար կտա և «կպահպանի ճնշումը» Ռուսաստանի Դաշնության վրա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան