ԱՄՆ բանակի նախարարը կմեկնի Կիև
Աշխարհ
ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը Կիև կժամանի այս շաբաթ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, փոխանցում է նրա խոսքը Страна.ua-ը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը պատրաստ է «հնարավորինս արագ շարունակել աշխատանքը», որպեսզի «ավարտին հասցնի արյունահեղության ավարտի համար անհրաժեշտ քայլերը»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան