Կալասին իսկական խելագար են անվանել
Աշխարհ
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը իսկական խելագար է, ով իրական սպառնալիք է ներկայացնում միավորման անվտանգության համար: Իր կարծիքն է հայտնել ֆիննական «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման X-ում:
«Կալասի աղետալի քաղաքականությունը դեռ չի ավարտվել, նա շարունակում է հանդես գալ Եվրոպայի վերազինման օգտին։ Նա՝ իսկական խելագար է, որը տարված է պատերազմով, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար արտաքին քաղաքական որոշումներ ընդունելիս», - վրդովվել է քաղաքական գործիչը։
Մեման նշել է, որ եվրոպական երկրները ոչ մի դեր չեն խաղում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում այնպիսի մարդկանց պատճառով, ինչպիսին Կալասն է: Նրա կարծիքով՝ գլխավոր եվրոդիպլոմատը «ամենաանպիտան մարդն է, որին նա երբևէ տեսել է»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան