Ուկրաինան Ժնևում զգուշացրել է, որ չի փոխի իր սահմանադրությունը
Աշխարհ
Ժնևի բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը լիազորություններ չուներ քննարկելու տարածքային հարցեր, այլ պարզապես ուրվագծել էր կարմիր գծեր և զգուշացրել, որ չի փոփոխելու սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը, մեջբերում է UNIAN-ը։
Նա վերահաստատել է Կիևի դիրքորոշումը, որ տարածքային հարցի քննարկումները պետք է հիմնված լինեն շփման ներկայիս գծի վրա և միայն պետությունների ղեկավարների միջև։
«Մենք հայտարարել ենք, որ Ուկրաինան չի ընդունի որևէ ճանաչում, և Ուկրաինան չի փոփոխելու սահմանադրությունը։ Եվ սրանք են ուկրաինացի ժողովրդի կողմից ուրվագծված կարմիր գծերը», - ասել է Բևզը։
Նրա խոսքով՝ Կիևը դեռևս ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում է «անվտանգության լավագույն և օպտիմալ երաշխիք», սակայն ռազմական դաշինքի շատ անդամներ չեն աջակցում հանրապետության անդամակցությանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան