Lenta.ru-ն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հատարարությանը
Հայաստան
Հայաստանը փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Երևանի կարգավիճակի մասին հայտնել է Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Armenpress-ը իր Telegram-ալիքում։
Սիմոնյանին հարց են ուղղել այն մասին, թե ինչու Հայաստանը դեռ չի դուրս եկել ՀԱՊԿ-ից։ «Մենք փաստացի դուրս ենք եկել», — պատասխանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։ Նա նաև խորհուրդ է տվել մնացած հարցերը թողնել Երևանի նպատակահարմարությանը։ Միևնույն ժամանակ Սիմոնյանն ընդգծել է, որ կազմակերպությունից փաստացի հեռանալը հակառուսական տրամադրությունների դրսևորում չէ։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը կատարել էր հակառակ հայտարարություն։ Նրա խոսքով՝ Հայաստանի դուրս գալու հարցը ՀԱՊԿ-ից չի քննարկվում, գրում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան