Apple-ը 14 տարի անց առաջ է անցնում Samsung-ից
Աշխարհ
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Counterpoint Research-ի տվյալները ցույց են տալիս, որ Apple-ը 2025 թվականին առաջին անգամ 14 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Samsung-ից սմարթֆոնների գլոբալ շուկայում։ Ընկերությունը պատրաստվում է iPhone-ի մատակարարումների 10 տոկոս աճի, մինչդեռ Samsung-ի ցուցանիշը սպասվում է մոտ 4,6 տոկոս։ Վերջին անգամ Apple-ը շուկայի առաջատարն եղել է 2011-ին։
CR փորձագետները բարձր արդյունքները կապում են iPhone 17 շարքի հաջող վաճառքների հետ․ առաջին ամսում մատակարարումները աճել են 22 տոկոսով՝ ի տարբերություն համաշխարհային շուկայի 2,7 տոկոս անկման։ Հոկտեմբերին Apple-ի սմարթֆոնների վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 37 տոկոսով, ինչը կհանգեցնի ընկերության շուկայական բաժնի՝ 19,4 տոկոսի։
Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Apple-ը կարող է պահպանել շուկայի առաջնորդությունը առնվազն մինչև 2029 թվականը՝ նոր ծալվող iPhone-ի և ավելի մատչելի iPhone 17e-ի թողարկումների հաշվին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան