Ֆինլանդիան անդամակցել է Ուկրաինայի հարցով կոալիցիայի
Աշխարհ
Ֆինլանդիան միացել է Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի գլխավորած ռազմածովային կոալիցիային, որի նպատակը Ուկրաինայի ռազմածովային ուժերի զարգացումն է: Այս մասին հայտնում է Yle-ն։
Նշվում է, որ նման որոշում է կայացրել երկրի պաշտպանության նախարար Անտի Հյակոնենը: Ներկայումս կոալիցիայի մեջ է մտնում 17 երկիր։
«Ֆինլանդիան միանում է կարողությունների զարգացման կոալիցիաներին՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի մանրակրկիտ դիտարկման հիման վրա՝ միշտ ապահովելով, որ մեր ներդրումը կլինի բավարարու արդյունավետ և ակնհայտ ավելացված արժեք կբերի Ուկրաինայի ռազմական ներուժի զարգացման գործում», - ընդգծել է Ֆինլանդիայի նախարարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան