Մահացել է «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի դերասան Մայքլ ԴեԼանոն
Աշխարհ
Հոլիվուդյան դերասան և երգիչ Մայքլ ԴեԼանոն (իրական անունը՝ Մայքլ Էйс Դել Ֆատտի) մահացել է 84 տարեկան հասակում, հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով նրա կնոջը՝ Ջինին։
Դերասանը վախճանվել է Լաս-Վեգասի կլինիկաներից մեկում դեռևս հոկտեմբերի 20-ին։ Նրա կինը հաստատել է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ ԴեԼանոն երաժշտական կարիերան սկսել էր 1960-ին Key Larson կեղծանունով, իսկ կինոյում դեբյուտը կատարել էր 1971-ին՝ նկարահանվելով «Catlow» վեսթեռնում Յուլ Բրայների և Լեոնարդ Նիմոյի հետ։
ԴեԼանոն առավել հայտնի է «Օուշենի տասնմեկ ընկերները» և դրա սիքվելում մարմնավորած՝ կազինոյի մենեջեր Ուոլշի դերով։ Նրա ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 70 աշխատանք։ Դերասանը 28 տարի ամուսնացած էր, նրա հետևից մնացել են դուստրը՝ Բրին, ինչպես նաև թոռները՝ Մայքլը, Լինքոլնը և Ջեքսոնը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան