«Կան դերասաններ, որոնք ուղղակի չեն տեղավորվում իրենց ժամանակաշրջանի մեջ». Նազենի Հովհաննիսյանը՝ Խորեն Լևոնյանի մասին
Ժամանց
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում կիսվել է դերասան Խորեն Լևոնյանի հետ իր հարցազրույցով և խոսել գործընկերոջ մասին։
«Կան դերասաններ, որոնք ուղղակի չեն տեղավորվում իրենց ժամանակաշրջանի մեջ. Խորեն Լևոնյանը հենց էսպիսին է. դուրս ու մեծ, չտեղավորվող՝ գործող մասշտաբներում և երևի դեռ չգտած իր լավագույն դերը, որտեղ ԼԻԱՐԺԵՔ կտեսնեինք նրա արտիստիզմի, տաղանդի լայն ու մեծ գունապնակը: Վստահ եմ. ամեն ինչ դեռ առջևում է: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանի թռիչքն անսպառ թող լինի:
Հ.Գ. Մեր կյանքում ընդամենը 2 ֆիլմում ենք միասին խաղացել իբրև գլխավոր կերպարներ,( «Ոչինչ չի մնա», և «Սպանված աղավնին», բայց հիշողությունը վառ է....շնորհակալ եմ հանդիսատեսին ինձ Էլ այդ հիշողություններով ջերմ պահելու ու համեստ գործս կարևորելու համար »,– գրել է դերասանուհին։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան