Հռոմի պապը բազմակնության վերաբերյալ հրամանագիր է ստորագրել
Աշխարհ
Հռոմի պապ Լևոն XIV-ը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է կաթոլիկներին ամուսնանալ կամ սեռական հարաբերություններ ունենալ մեկից ավելի անձանց հետ, հաղորդում է Reuters-ը։
Բազմակնության և պոլիամորիայի թույլատրելիությունը քննարկվել է Վատիկանում 2023 և 2024 թվականներին կայացած երկու գագաթնաժողովներում։ Մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կարդինալներ և եպիսկոպոսներ։ Քննարկումների պատճառներն էին բազմակնության տարածվածությունը Աֆրիկայում և պոլիամորիայի աճող պոպուլյարությունն արևմտյան երկրներում։
Վատիկանը եզրակացրել է, որ Եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Կաթոլիկ եկեղեցին շարունակում է հավատալ, որ միայն տղամարդը և կինը կարող են ամուսնանալ, և միայն մեկ անգամ ու ցմահ։ «Քանի որ ամուսնությունը երկու բացարձակապես հավասար արժանապատվություն և իրավունքներ ունեցող մարդկանց միություն է, այն պահանջում է բացառիկություն», - նշվում է հրամանագրում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան