Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձել են Հայաստանին․ ի՞նչ են քննարկել
Աշխարհ
Անկարայի նախագահական համալիրում տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես հայտնել է Haber Global-ը, նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Անվտանգության խորհրդի եզրափակիչ հայտարարության համաձայն՝ նիստում կարծիքներ են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների շուրջ՝ «հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները»։ Վերահաստատվել է Թուրքիայի հանձնառությունը «Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և զարգացում հաստատելու հարցում»։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» նախաձեռնությունը, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան