Գերմանիան Ռուսաստանի դեմ պատերազմի պլան ունի․ WSJ
Աշխարհ
Գերմանիայի զինված ուժերը զբաղվում են պլանի մշակմամբ, որը ներառում է ՆԱՏՕ-ի 800 հազար մարտիկների տեղափոխումը դեպի ճակատային գիծ Արևելքում: Ընդ որում, Գերմանիայի տարածքով այն չի անցնի, պնդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պլանի նյութերը, որոնց լրագրողները հասանելիություն են ստացել։
Պլան, որը, ինչպես նշված է հոդվածում, մշակվում է Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում։ Այն կրում է OPLAN DEU անվանումը։ «Տասնյակ բարձրաստիճան գերմանացի սպաներ մոտ երկուսուկես տարի առաջ հավաքվել էին Բեռլինի ռազմական համալիրում՝ Ռուսաստանի հետ պատերազմի գաղտնի պլան մշակելու համար, այժմ նրանք շտապում են այն իրագործել», - պնդում են նյութի հեղինակները:
«Ծրագիրը մանրամասն նկարագրում է, թե ինչպես մինչև 800 հազար գերմանացի, ամերիկացի և ՆԱՏՕ-ի այլ զինծառայողներ կտեղափոխվեն Արևելք՝ ռազմաճակատի գիծ», - նշել են լրագրողները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան