Դադարեք վախենալ Ռուսաստանի հետ էսկալացիայից․ Շվեդիայի ԶՈւ գլխավոր հրամանատար
Աշխարհ
Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Միքայել Կլասոնը կոչ է արել դադարել վախենալ Ռուսաստանի հետ էսկալացիայից: Այս մասին նա հայտարարել Է Politico-ին տված հարցազրույցում։
Պարբերականը նշում է, որ Եվրոպան պատերազմ չի ցանկանում միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ և այդ պատճառով պետք է որոշի, թե ինչպես արձագանքել Մոսկվային զսպելու համար, բայց չանցնի Կրեմլի կարմիր գծերը, որոնք կարող են հանգեցնել բաց պատերազմի:
Սակայն, ըստ շվեդ գեներալի, դա չի նշանակում, որ պետք է հանձնվել։ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ վախենալ և չափազանց վախենալ հնարավոր էսկալացիայից։ Մենք պետք է հաստատակամություն ցուցաբերենք», - ասել է հրամանատարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան