Լուկաշենկոն գնահատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը
Աշխարհ
Ուկրաինայի համար ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը կիրառելի է և լավ հիմք է բանակցությունների համար։ Այս մասին Բիշքեկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է BelTA-ն։
Նա ասել է, որ չնայած նման նյութի վրա աշխատանքն անհրաժեշտ է, այն պետք է մանրամասն մշակվի։
«Ծրագիրը գործնական է։ Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչը ընդունում է, որ դա լավ հիմք է բանակցությունների համար», - ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի առաջնորդը ընդգծել է, որ ծրագիրը շտապողականորեն է մշակվել, ուստի այն պետք է ճշգրտվի և «ներկայացվի մարսելի ձևով»։ Լուկաշենկոն կարծում է, որ տարածքներին վերաբերող ամեն ինչ պետք է «մինչև մետրը, կիլոմետրը, մինչև վերջին մանրուքը մշակվի»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան