Արևմուտքում հայտնել են՝ ինչի կհանգեցնի Մերցի՝ Ռուսաստանի մասին կոչը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կոչը՝ օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային օգնելու համար, կհանգեցնի Ռուսաստանի կողմից անսպասելի պատասխանի։ Այս մասին X-ում հայտնել է ֆիննական «ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման:
«Նման քայլը կարող է անսպասելի արձագանք առաջացնել ինչպես եվրոպական տնտեսության կողմից, որտեղ հաճախորդները կկորցնեն վստահությունը ֆինանսների նկատմամբ, այնպես էլ Ռուսաստանի կողմից», - հայտնել է Մեման:
Ֆինն քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինային օգնելու համար ռուսական փողերի օգտագործումն էլ ավելի կբարդացնի Մոսկվայի հետ երկխոսությունը: Սակայն Մեման հույս է հայտնել, որ դրան չի հասնի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան