Ֆինլանդիան զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի հետ սահմանի մոտ
Աշխարհ
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանի մոտ կանցկացնի 6500 զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ցամաքային ուժերի հայտարարությանը։
«Կենսունակ պահակ» վարժանքները կանցկացվեն Ուուսիմաա, Պայյատ-Հեմե և Կիմենլաակսո շրջաններում։ Վերջինս սահմանակից է Ռուսաստանին։ Մեկշաբաթյա վարժանքները կսկսվեն նոյեմբերի 27-ին և կավարտվեն դեկտեմբերի 4-ին։
Ռազմական զորավարժություններին կմասնակցեն Ֆինլանդիայի զինված ուժերի Գվարդիայի Յեգեր գնդի, զրահատանկային բրիգադի, Պորի բրիգադի, Կարելյան բրիգադի, Ցամաքային զորքերի ակադեմիայի, Կարելյան օդուժի և սահմանապահ ծառայության զինծառայողներ։ Կներգրավվի ավելի քան 900 միավոր տեխնիկա, այդ թվում՝ MD500 ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)