Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Աշխարհ
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան գերազանցել է Տոկիոյին որպես աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաք, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի գրասենյակի (UNOESC) զեկույցին։
Աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքն ունի 42 միլիոն բնակչություն։ Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքան՝ 37 միլիոն բնակչությամբ, իսկ երրորդը՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն՝ 33 միլիոն բնակչությամբ։ Վարկանիշը վերանայվել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը նոր չափանիշներ է կիրառել՝ մեգապոլիսների աճը խթանող արագ քաղաքայնացման ավելի ճշգրիտ պատկեր ապահովելու համար։
Նշվում է, որ տասը ամենախիտ բնակեցված քաղաքներից ինըը՝ Ջակարտան, Դաքքան, Տոկիոն, Նյու Դելին, Շանհայը, Գուանչժոուն, Կահիրեն, Մանիլան, Կալկաթան և Սեուլը, գտնվում են Ասիայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)