Պուտինը ցավակցել է Սի Ծինփինին
Աշխարհ
Պուտինը հեռագիր է հղել Սի Ծինփինին՝ իր խորին ցավակցությունը հայտնելով Հոնկոնգում հրդեհի ողբերգական հետևանքների կապակցությամբ։
«Հարգելի պարոն նախագահ, խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում հրդեհի ողբերգական հետևանքների կապակցությամբ։ Խնդրում եմ փոխանցել իմ կարեկցանքն ու աջակցությունը զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև բոլոր վիրավորներին՝ արագ ապաքինման մաղթանքներ», - ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Հոնկոնգում հրդեհ է բռնկվել Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրի բարձրահարկ շենքերում: Ըստ South China Morning Post-ի՝ հրդեհը սկսվել և տարածվել է Վան Ֆուկ Քորթի վերանորոգման ծրագրի շրջանակներում շենքերի շուրջ տեղադրված բամբուկե կառույցներից: Հրդեհը սկսվել է համալիրի առաջին շենքում, ապա տարածվել ևս երեքի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)