Էստոնիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ խաղաղության հաստատումից հետո
Աշխարհ
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է իր զորքերը ուղարկել Ուկրաինա՝ որպես «կամավորների կոալիցիայի» մաս, բայց միայն այն դեպքում, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի:
Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա հիշեցրեց, որ Էստոնիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել զորքերի վաշտ ուղարկել Ուկրաինա, եթե խաղաղության համաձայնագրեր կնքվեն։ «Այնուամենայնիվ, մենք պետք է մտածենք, թե ինչպես դա կաշխատի կոնկրետ՝ ծովում և ցամաքում», - հավելել է նա։ «Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ. մեր զինվորների մասնակցության համար անհրաժեշտ է կոնկրետ խաղաղության համաձայնագիր», - ընդգծել է էստոնացի քաղաքական գործիչը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության ապահովումը «ուկրաինական տարածքի ցանկացած մասում օտարերկրյա ռազմական միջամտության» միջոցով անընդունելի կլինի Ռուսաստանի համար։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը