Էրդողանը գոհ է Հռոմի պապի դիրքորոշումից. Reurters
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունելով Հռոմի պապ Լևոն XIV–ին՝ դրական է գնահատել նրա դիրքորոշումը պաղեստինյան հարցի վերաբերյալ։ Պապը հույս հայտնել, որ իր առաջին արտասահմանյան այցը՝ որպես Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, օգտակար կլինի մարդկության համար այս լարված և անորոշության ժամանակաշրջանում։
«Մեր պարտքը պաղեստինյան ժողովրդի առջև արդարությունն է, և դրա հիմքում ընկած է 1967 թվականի սահմանների վրա հիմնված երկու պետությունների լուծման տեսլականի անհապաղ իրականացումը։ Նմանապես, Երուսաղեմի պատմական կարգավիճակի պահպանումը կարևոր է», - ասել է Էրդողանը։
Սա Հռոմի Պապ Լևոն XIV–ի առաջին արտագնա այցելությունն է։ Նա իր մտահոգությունն է հայտնել մարդկության դեմ կատարվող հանցագործությունների առընչությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)