ԵՄ-ն բանաձև է ընդունել Ռուսաստանի նոր շրջանների վերաբերյալ
Աշխարհ
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կետ է պարունակում այն մասին, որ Բրյուսելը երբեք իրավաբանորեն չի ճանաչի Ռուսաստանի նոր շրջանները: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով՝ Ռուսաստանը «պետք է հրաժարվի տարածքային հավակնություններից» Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների նկատմամբ։ Բացի այդ, եվրապատգամավորները խոսել են հակամարտության կարգավորման հնարավոր խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին։
«Ցանկացած հաշտության համաձայնագիր պետք է պարտավորեցնի Ռուսաստանին ամբողջությամբ փոխհատուցել Ուկրաինային հասցված ողջ նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև ռուսական բոլոր ուժերի դուրսբերումը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից», - նշվում է բանաձևի տեքստում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)