Դանիան 500 միլիոն եվրոյի օտարերկրյա հակաօդային պաշտպանության համակարգեր է գնել
Աշխարհ
Դանիան 500 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել նորվեգական Kongsberg Defence & Aerospace պաշտպանական ընկերության հետ՝ Nasams հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման համար, հաղորդում է Kongsberg-ը։
«Kongsberg Defence & Aerospace-ը պայմանագիր է կնքել Դանիայի կառավարության հետ՝ հակաօդային պաշտպանության համար նախատեսված առաջադեմ ազգային մակերես-օդ հրթիռային համակարգի (NASAMS) մատակարարման համար», - հաղորդել է պաշտպանական ընկերությունը։
Ավելի վաղ Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը պայմանագիր էր կնքել 100 նոր ռադարային համակարգերի համար։ Մատակարարը հոլանդական Robin Radar ընկերությունն է։ Ըստ տեխնիկական պայմանների՝ սարքավորումները կարող են տարբերակել անօդաչու թռչող սարքերը թռչուններից և այլ շարժվող առարկաներից՝ արագացնելով դրանց չեզոքացման գործընթացը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)