Եվրամիությունն արձագանքել է Երմակի խուզարկությանը
Աշխարհ
Եվրամիությունում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի մոտ կատարված խուզարկությունները համարում են ուկրաինական հակակոռուպցիոն մարմինների հաջող աշխատանքի նշան: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն, փոխանցում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի հետաքննությունը «հստակ ցույց տվեց, որ հակակոռուպցիոն մարմիններն իսկապես գոյություն ունեն և նրանց թույլատրվում է գործել»:
«Թույլ տվեք ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարը առանցքային տարր է, որն անհրաժեշտ է ԵՄ-ին անդամակցելու համար։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին», - հավելել է Մերսիեն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն