Եվրամիությունը զգուշացրել է Ուկրաինային․ Politico
Աշխարհ
Եվրամիության երկրները կարող են չաջակցել դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը, եթե Կիևը չկառուցի համակարգ, որը կարող է վերացնել հանցավորությունը «հասարակության վերին շերտերում»։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է ժողովրդավարության, արդարադատության և իրավունքի գերակայության հարցերով եվրահանձնակատար Մայքլ Մաքգրատը։
«Մենք շատ բաց և ազնիվ հարաբերություններ ունենք ուկրաինական իշխանությունների հետ այդ պահանջների վերաբերյալ։ Եթե դրանք չկատարվեն, ապա դուք Եվրամիության անդամ պետություններից աջակցություն չեք ստանա անդամակցության ճանապարհին առաջ շարժվելու համար», - ընդգծել է եվրահանձնակատարը։
Նրա խոսքով՝ ԵՄ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի փաստերի հետաքննության և դրանում ներգրավված անձանց դատական հետապնդման հուսալի համակարգ: «Նման պահանջները պետք է կատարվեն դաշինքին անդամակցելու թեկնածու երկրների կողմից, որոնց թվին է պատկանում նաև Ուկրաինան», - նշել է Մաքգրատը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)