Զելենսկու գրասենյակի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։
Հաղորդվում է, որ Երմակը հրաժարական է տվել կոռուպցիայի գործով խուզարկություններից հետո:
Զելենսկին Երմակի հրաժարականի շուրջ ասել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղ պլանի շուրջ բանակցությունների ֆոնին ասեկոսեներ ու շահարկումներ չի ուզում:
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինային այժմ ներքին ուժ է պետք, և Ուկրաինայի պաշտպանությունից բացի այլ բանով շեղվելու պատճառ չպետք է լինի:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)