Պուտինը ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի նախագահին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյին Սումատրայում ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ զոհերի և լայնածավալ ավերածությունների կապակցությամբ՝ նշելով, որ Ռուսաստանը կիսում է նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին այս բնական աղետի ժամանակ։
Ինդոնեզիայի Սումատրա կղզում ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել։ Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը ուրբաթ օրվա դրությամբ հասել է 164-ի։
«Հարգելի պարոն նախագահ, խնդրում եմ ընդունեք մեր խորին ցավակցությունները Սումատրայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ զոհերի և լայնածավալ ավերածությունների կապակցությամբ։ Ռուսաստանը կիսում է նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին այս բնական աղետի ժամանակ և հույս ունի տուժած շրջաններում արագ վերադարձ բնականոն, բարգավաճ կյանքի», - ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան