Օրբանը գնահատել Է Մոսկվայում Պուտինի հետ բանակցությունները
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները՝ դրանք համարելով հաջողված: Այս մասին հայտնում է Lenta-ն։
«Հաջող բանակցություններ Մոսկվայում. Հունգարիայի էներգամատակարարումը մնում է հուսալի», - հայտնել է Հունգարիայի վարչապետը:
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 28-ին, Օրբանը ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար։ Հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Կրեմլում և տևել է չորս ժամ, կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Մոսկվայի ու Բուդապեշտի երկկողմ հարաբերությունները:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)